«Գեղեցկություն»․ Էլեն Ասատրյանը՝ համարձակ բացվածքով երեկոյան զգեստով

13:47   10 ապրիլի, 2021

Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է երեկոյան շքեղ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է խորը դեկոլտեով, ոտքի հատվածում համարձակ բացվածքով սեւ գույնի երեկոյան երկարափեշ զգեստ, բարձրակրունկներ։ Էլենի մազերը հավաքված են, վառ շպարով է։ Կերպարն ամբողջացնում են ոճային ականջօղերը։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն  երկրպագուներն ու հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել․ «Գեղեցկություն», «շքեղ», «ամենասիրուն», «հմայիչ, սեքսուալ, գեղեցիկ»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ շապիկ էր կրում ու կապույտ պիջակ։ Էլենը հավաքել էր մազերն ու արտահայտիչ դիմահարդարմամբ էր։ «Աղջիկներ, ասեք, որ ինչքան էլ լավը լինի դիմահարդարի աշխատանքը, մեկ է՝ երբեմն դուր է գալիս սեփական ձեռագիրը: Օրինակ ես, իմ դեմքն անգիր իմանալով, լավ գիտեմ, թե ինչ է ինձ պետք: Ձեզ մո՞տ էլ է այդպես»,- մեկնաբանություններում գրել էր Էլենը։

 

Լուսանկարները՝ photo_eval



© NEWS.am STYLE