Մեգան Մարքլը հրաժարվել է մասնակցել արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը

15:21   10 ապրիլի, 2021

39-ամյա դքսուհի Մեգան Մարքլը հրաժարվել է մասնակցել արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը։ Հիշեցնենք, որ Էդինբուրգի դուքսը եւ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի ամուսինը նախօրեին հրաժեշտ է տվել կյանքին՝ ընդամենը երկու ամիս չապրելով մինչեւ 100-ամյա հոբելյանը: Հաջորդ շաբաթ տեղի կունենա միապետի հատուկ հրաժեշտի արարողությունը, որտեղ պետք է հավաքվեն թագավորական ընտանիքի բոլոր անդամները:

Չնայած, որ արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը տեղափոխվել են ԱՄՆ եւ վերջին ժամանակներս թագավորական ընտանիքի հետ լավ հարաբերություններ չունեն, բոլորը նրանց սպասում էին արքայազնի պապիկի հուղարկավորությանը: Եվ իրոք, Մարքլի ամուսինը պատրատվում է տուն մեկնել, ըստ լուրերի, առաջիկա ժամերին նա կմեկնի Լոնդոն։

Իսկ, ահա Մեգան Մարքլը Մեծ Բրիտանիա չի մեկնի, չնայած ստեղծված իրավիճակին։ Դերասանուհին այդ ամենը բացատրել է իր հղիությամբ։ Ինչպես հայտնի է նա գտնվում է հղիության վերջին շրջանում, եւ երկարատեւ թռիչքները կարող են վատ անդրադառնալ ապագա երեխայի առողջության վրա: Անցյալ տարվա ամռանը նա կորցրել է երեխային, եւ այդ ժամանակից ի վեր սկսել է ավելի ուշադիր հետեւել առողջությանը: Մի մոռացեք, որ վերջերս նախկին դերասանուհին հրապարակայնորեն մեղադրեց թագավորական ընտանիքին ռասիզմի եւ այլ «մահացու» մեղքերի մեջ, ուստի նրա ժամանումը շատերի համար անտեղի կլիներ:

Այդուհանդերձ, իր պաշտոնական կայքում Մեգան Մարքլն արդեն հայտնել է իր ցավակցությունները։

«Շնորհակալություն Ձեր ծառայության համար․․․ Ձեր կարիքը շատ կզգացվի», - ասվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ Экспресс газета



© NEWS.am STYLE