«Մենք ենք ընտրում ինչպիսին լինենք, կարեւորն այն է, որ ուրիշը մեր փոխարեն չընտրի ...»․ Գրիգոր Դանիելյան

17:16   10 ապրիլի, 2021

Դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որին կից արված գրառման մեջ խոսել է մարդու ընտրության մասին։

«Մենք ենք ընտրում ինչպիսին լինենք մենք, կարեւորն այն է, որ ուրիշը մեր փոխարեն չընտրի ...», - գրել է հումորիստը, ապա հավելել՝ #մտածիր հեշթեգը։

Նշենք, որ ավելի վաղ իր միկրոբլոգում տեղադրված կադրերում նա պատկերված էր կնոջ՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանի հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու որդիներին, մեղմ գրկածխառնված էր։ «Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ։ Սիրում եմ Քեզ»,- մեկնաբանությունների հատվածում գրել էր Գրիգորը։



© NEWS.am STYLE