Կադրեր Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքից (վիդեո)

21:16   10 ապրիլի, 2021

Այսօր ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու` Նվեր Ծառուկյանի եւ նրա ընտրյալի՝ Արփի Ավետիսյանի հարսանիքն է։

Համացանցում հայտնվել են հարսանիքի նոր տեսանյութերը։

View this post on Instagram

A post shared by NEWS.am STYLE (@style.news.am)

Նվեր Ծառուկյանի հարսանեկան խնջույքն անց է կացվում «Փարավոն» ռեստորանային համալիրում, որի վարողներն են Ավետ Բարսեղյանը, Իվետա Մուկուչյանը, Նիկոլայ Բասկովը, Յուլյա Լիսենկոն։ Տեսանյութում երգիչ Սոսո Պավլիաշվիլիի, Սոնա Ռուբենյանի եւ Արամ MP3-ի ելութներն են։

Հիշեցնենք, որ Նվեր Ծառուկյանի հարսանիքը ծրագրված էր 2020-ի հոկտեմբերի 3-ին, սակայն նախ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը, ապա արցախյան 44–օրյա պատերազմը խանգարեցին եւ այն հետաձգվեց։

Նվեր Ծառուկյանը 21 տարեկան է։

 

Տեսանյութերը՝ Սոսո Պավլիաշվիլիի, Maga Avakyan-ի,

Սոնա Ռուբենյանի ինստագրամյան էջերից



© NEWS.am STYLE