Գիտեի՞ք արդյոք. «Առաքելությունն անիրագործելի է». 11 հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին

21:35   11 ապրիլի, 2021

NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հանրահայտ տարբեր ֆիլմերի մասին։ Այսօր խոսքը Բրայան դե Պալմաիի՝ «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի մասին է (1996թ.)։ Եվ այսպես.

1. Ֆիլմը համանուն սերիալի ռեմեյքն է։

2. Սա առաջին ֆիլմն է, որը ցուցադրվել է ԱՄՆ-ի ավելի քան 3000 կինոթատրոններում։

3. Ջորջ Քլունին, Բրյուս Ուիլիսը, Ջոն Տրավոլտան, Նիկոլաս Քեյջը, Ռալֆ Ֆայնսը եւ Մել Գիբսոնը դիտարկվել են Իթան Հանթի դերի համար, սակայն դերը բաժին է հասել Թոմ Քրուզին:

4. Paramount Pictures-ը տիրապետում էր հեռուստասերիալի իրավունքներին և տարիներ շարունակ փորձում էր դրա հիման վրա նկարահանել ֆիլմ, բայց թե ինչպես՝ չէր պատկերացնում մինչ այն պահը, երբ  հայտնվեց Թոմ Քրուզը, ով երիտասարդ տարիներից սերիալի երկրպագու էր և կարծում էր, որ դա լավ գաղափար կլինի ֆիլմի համար:

5. Այն հայտնի դրվագի նկարահանումների ընթացքում, որտեղ Թոմ Քրուզը ընկնում է առաստաղից եւ գտնվում է գետնից մի քանի սանտիմետր բարձրության վրա, Քրուզի գլուխը շարունակում էր դիպչել հատակին, և ահա նրա մտքով անցավ հավասարակշռություն պահելու համար մետաղադրամներ դնել կոշիկների մեջ:

6. Սա ոչ միայն միակ ֆիլմն է ֆրանշիզայում, որտեղ Իթան Հանթը ատրճանակից չի կրակում, այլեւ միակն է, որտեղ ընդհանրապես կրակոցներ չկան:

7. Անհետացող-հայտնվող սկավառակի հնարքը, որը Իթան Հանթը գործում է Ֆրանց Կրիգերին խաբելու համար, Քրուզի ձեռքի ճարպկության արդյունք է:

8. Բրայան դե Պալման Թոմ Քրուզին համոզել է նկարահանել ֆիլմի առաջին ակտը Պրահայում՝ մի քաղաքում, որն այն ժամանակ մարդիկ հազվադեպ էին տեսել հոլիվուդյան ֆիլմերում։

9. Paramount Pictures-ը ցանկանում էր ֆիլմի բյուջեն պահպանել 40- 50 միլիոն դոլարի սահմաններում, սակայն Թոմ Քրուզը ցանկանում էր «մեծ, տպավորիչ մարտաֆիլմ», որը բյուջեն հասցրեց ութսուն միլիոն դոլարի:

10. Շատ հնարքներ Թոմ Քրուզը կատարում է ինքնուրույն։

11. Ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է 457 մլն դոլար։

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE