«Հաշմանդամ էի». Պրեսնյակովը պատմել է, թե ինչպես է հրաշքով ողջ մնացել կնոջ շնորհիվ

16:14   11 ապրիլի, 2021

Մարտի 29-ին 53-ամյակը նշած երգիչ Վլադիմիր Պրեսնյակովը խոստովանել է, որ տոնը կարող էր տեղի չունենալ, եթե չլիներ կինը՝ Նատալյա Պոդոլսկայան։

Արտիստը պատմել է, որ կնոջ շնորհիվ կարողացել է ողջ մնալ, երբ ամիսներ առաջ հիվանդացել է կորոնավիրուսով։ Հիվանդությունը ծանր ընթացք է ունեցել։ Երգիչը նույնիսկ սկսել է վատ մտքեր ունենալ, գրում է News.ru-ն։

«Վիճակն այնքան լուրջ էր, որ հազիվ եմ ողջ մնացել։ Մարդիկ, ցավոք սրտի, չեն հասկանում, թե դա որքան լուրջ է ու վատ։ Դու չգիտես՝ ինչպես պայքարել այդ հիվանդության դեմ, եւ մնում ես տանը, ուր Տուսյան է, Արտեմին ու փոքրիկ երեխան»,- նշել է Պրեսնյակովը։

Երաժիշտը պատմել է, որ կինն է պնդել, որ հոսպիտալացվի, քանի որ ինքը երբեք հիվանդանոց չէր գնա։ Կլինիկայում բժիշկներն ասել են, որ նրա վիճակը շատ լուրջ է։ Պրեսնյակովի խոսքով՝ ինքը հրաշքով է դուրս եկել այդ վիճակից, հայտնում է «Սոբեսեդնիկ»-ը։ «Եթե Նատաշան չլիներ, ես չգիտեմ, թե ինչպես կավարտվեր իմ հիվանդությունը»,- հավելել է արտիստը։

Պրեսնյակովն այժմ կորոնավիրուսի հակարամարմիններ ունի։ Նրա խոսքով՝ երբ դրանք անհետանան, ինքը պատվաստվելու է, նա մայրիկին արդեն իսկ համոզել է պատվաստանյութ ստանալ։

Լուսանկարները՝ Instagram

 



© NEWS.am STYLE