Քլոե Չժաոն ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի մրցանակ է ստացել «Քոչվորների երկիրը» ֆիլմի համար

15:05   11 ապրիլի, 2021

ԱՄՆ ռեժիսորների գիլդիան «DGA Awards»-ի գլխավոր մրցանակը հանձնել է Քլոե Չժաոյին «Քոչվորներ երկիրը» ֆիլմի համար։ Հավակնորդների ցանկում էին նաեւ Էմիրալդ Ֆենելը («Խոստումնալից աղջիկը»), Լի Այզեկ Չունը («Մինարի»), Դեւիդ Ֆինչերը («Մանկ») եւ Ահարոն Սորկինը («Չիկագոյի յոթնյակի դատավարությունը»), հայտնում է «Կոմերսանտը»։

DGA Awards-ի մրցանակակիրները․

լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Քլոե Չժաո («Քոչվորների երկիրը»)

վավերագրական ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Մայքլ Դուեք եւ Գրեգորի Քերշոու 

լավագույն սկսնակ ռեժիսոր՝ Դարիուս Մարդեր («Մետաղի ձայնը»)

հեռուստատեսությամբ ֆիլմի կամ մինի սերիալի լավագույն ռեժիսոր՝ Սքոթ Ֆրենկ («Թագուհու քայլը»)

դրամատիկական սերիալի լավագույն ռեժիսոր՝ Լեսլի Լինկա Գլաթեր («Հայրենիք»)

կատակերգական սերիալի լավագույն ռեժիսոր՝ Սյուզաննա Ֆոգել «Բորտուղեկցորդուհի»

«Քոչվորների երկիրը» ֆիլմը ռեժիսորական աշխատանքի համար «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել։ Քլեո Չժաոյի ժապավենը նաեւ լավագույն դրամատիկական ֆիլմ է ճանաչվել «Ոսկե գլոբուսի» եւ «Վենետիկի կինոփառատոնի» վարկածով։  

«DGA Awards»-ի դափնեկիրները հաճախ «Օսկարի» են արժանանում ռեժիսորական աշխատանքի համար։ Սակայն նախորդ տարի «Օսկարը» հանձնվել է «Մակաբույծների» հեղինակին այն դեպքում, երբ «DGA Awards»-ը բաժին էր հասել «1917»-ի ստեղծողներին։

Լուսանկարը՝ Joshua James Richards



© NEWS.am STYLE