«Շքեղ». Սոնա Ռուբենյանի վառ կերպարը

18:49   11 ապրիլի, 2021

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին գունավոր ու փայլուն հագուստ է կրում։ Նա հավաքել է մազերն ու նախընտրել վառ դիմահարդարում։ Երգչուհու էջը լի է հիացական մեկնաբանություններով. «Ամենասիրուն աղջիկ», «շքեղ»։

Օրերս հրապարակված կադրերում Սոնան սեւ տաբատ էր կրում, որը համադրել էր վառ գույնի պիջակի հետ։ Նա հավաքել էր մազերն ու նուրբ շպարով էր, իսկ կերպարն ամբողջացրել էին սպորտային կոշիկները։ Թեեւ լուսանկարը մեկնաբանված չէր, հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել․ «Շատ սիրուն»։



© NEWS.am STYLE