19:41 11 ապրիլի, 2021Երգչուհի Նունե Եսայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի հուդի է կրում։ Նա հավաքել է մազերն, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել է գեղեկցությունը։ Հրապարակման մեկնաբանություններում նրա հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել. «Շատ գեղեցիկ ես», «այս կերպարում երիտասարդացել եք 10 տարով»։

Ավելի վաղ Նունե Եսայանն ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Երկու երեխաների մայրիկը պատկերված էր ամուսնու՝ դերասան Ավո Խալաթյանի ետ։ Զույգը մեղմ գրկախառնված էր։ «15 տարի առաջ այս օրը մենք հանդիպեցինք։ Շնորհակալ եմ, Տեր Աստված»,- հրապարակումը մակագրել էր երգչուհին՝ օգտագործելով «իմ սեր», «ընտանիք», «սիրում եմ քեզ» հեշթեգերը։