Ամեն ինչ վատ է. Ջենիֆեր Լոպեսն այլեւս չի կրում նշանադրության մատանին

19:03   11 ապրիլի, 2021

Ցանկացած բան, որ Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսը հրապարակում են իրենց սոցիալական ցանցերում, երկրպագուներն ուսումնասիրում են՝ անկարկ փնտրելով զույգի կարգավիճակի մասին։ Երգչուհին սիրավեպի մասին նոր խոսակցությունների առիթ է տվել, որը փլուզվում է միլիոնավեր երկրպագուների աչքի առաջ։

Լոպեսը Դոմինիկյան Հանրապետությունից նոր կադրեր է հրապարակել, որտեղ այժմ նկարահանում է դիլմում։ Ջեյ Լոն, իսկապես, հիանալի տեսք ունի տոպով ու սպորտային տաբատով, որոնք ընդգծում են նրա գեղեցիկ կազմվածքը։ Սակայն նույնիսկ այդ դեպքում հետեւորդների ուշադրությունից չի վիրել մեկ այլ դետալ. դերասանուհին ու երգչուհին այլեւս չի կրում թանկարժեք, ադամանդով զարդարված մատանին, որը նրան նվիրել է Ալեքս Ռոդրիգեսը։ Եվ դա վատ նշան է. արդեն մի քանի տարի է՝ նա չէր բաժանվում թանկարժեք զարդից, գրում է Elle-ը։

HollywoodLife-ը նկատել է, որ ամսագրի համար վերջին ֆոտոշարքում եւս երգչուհին մատանին չի կրել։ Երկրպագուները հույս ունեն, որ Ջենիֆերը պարզապես որոշել է թանկարժեք իրն աշխատանքի ընթացքում չկրել։ Միայն թե դժվար է դրան հավատալ, քանի որ մինչ հարաբերություններում ճգնաժամային շրջանը նա երբեք չէր արհամարհում զարդը։



© NEWS.am STYLE