Ծննդաբերությունից մեկ ամիս անց. Էմիլի Ռատակովսկին բիկինիով շոկի է ենթարկել երկրպագուներին

21:11   11 ապրիլի, 2021

Մեկ ամիս առաջ մոդել Էմիլի Ռատակովսկին առաջին անգամ մայր է դարձել, իսկ հիմա արդեն երկրպագուներին ցուցադրում է իդեալական կազմվածքը։ Աստղն Instagram-յան էջում լուսանկար ու տեսանյութ է տեղադրել, որոնցում կրում է իր Inamorata ապրանքանիշի ներքնազգեստը։

View this post on Instagram

A post shared by Emily Ratajkowski (@emrata)

Մոդելի արտաքինը շոկի է ենթարկել երկրպագուներին։ Օգտատերերը չեն կարողացել հավատալ, որ Էմիլին մեկ ամիս առաջ է երեխայի լույս աշխարհ բերել եւ հիասքանչ կազմվածք ունի։ «Գրողը տանի, նույնիսկ երեխա ունենալու նրբագեղ կազմվածք ունես», «չեմ կարողաղնում հավատալ, որ նա վերջերս է ծննդաբերել», «ի՞նչ, դու կրակ ես», «սա իսկապես արվել է ծննդաբերությունի՞ց հետո»,-մեկնաբանություններում գրել են հետեւորդները:

Աղբյուրը՝ TSN



© NEWS.am STYLE