Լարիսա Դոլինային անակնկալ են մատուցել երեւանյան ռեստորաններից մեկում (վիդեո)

20:33   11 ապրիլի, 2021

Վերջին օրերի ամենաղմկոտ, քննարկված թեման է դարձել գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքը։ Սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկում են մեծ արարողությունը, որին մասնակցել են ռուսական շոու-բիեզնեսի աստղեր, այդ թվում Նիկոլայ Բասկովը, Սոսո Պավլիաշվիլին, «А- студио» խումբը եւ այլք։

Երեւանում այդ առիթով նկատել են բազմաթիվ հայտնիների։ Օրինակ՝ մեգատաղանդավոր երգչուհի Լարիսա Դոլինան դարձել է Երեւանում ամենահայտնի ռեստորաններից մեկի հյուրը, ուր նրան ֆիրմային աղանդեր են հյուրասիրել ու նույնիսկ նրա համար կատարել Ջեյմս Բրաունի «I feel good» կուլտային կոմպոզիցիան։ Դատելով տեսանյութից՝ երգչուհին ու նրա ընկերները հիացած էին ելակի, բեզեի ու կենդանի վոկալի տեսքով անակնկալից։

View this post on Instagram

A post shared by NEWS.am STYLE (@style.news.am)



© NEWS.am STYLE