Մակարոնային դիետա

18:37   17 ապրիլի, 2021

Շատերը կարծում են, թե մակարոնը վնասակար է կազմվածքի  համար եւ անհրաժեշտ է դրանք բացառել սննդակարգից: Իրականում մակարոնեղենը եւ խմորային սնունդն այնքան էլ շատ կալորիաներ չեն պարունակում, այդ պատճառով կարելի է դրանք չափավոր քանակով ընդգրկել սննդակարգում` չմոռանալով ճարպերի քանակը սահմանափակելու մասին: Մեկ ամիս մակարոն ուտելու շնորհիվ հնարավոր է  5 կգ նիհարել:

Սննդի հիմնական ընդունումների արանքում անհրաժեշտ է երկու անգամ միջանկյալ սնվել. կես բաժակ առանց շաքարի մրգահյութ խմել (կիտրոնային, նարնջային, թուրինջային):

Երկուշաբթի

Նախաճաշ

Սուրճ կամ թեյ, թարմ մրգեր կամ հատապտուղներ:

Ճաշ

Առանց յուղի պատրաստված հավ, խաշած բանջարեղեն:

Ընթրիք

Մակարոն եւ բանջարեղեն

Երեքշաբթի

Նախաճաշ

Տոստ՝ ոչ քաղցր մարմելադով, խոտաբույսերով թեյ:

Ճաշ

Առանց կարագի պատրաստված ձուկ, շոգեխաշած բանջարեղեն:

Ընթրիք

Բրինձ, բանջարեղեն ցանկացած տեսակի:

Չորեքշաբթի

Նախաճաշ

Սուրճ կամ թեյ, թարմ մրգեր:

Ճաշ

Պանիր, բանջարեղեն:

Ընթրիք

Մակարոններից եւ բանջարեղենից աղցան ցանկացած տեսակի:

Հինգշաբթի

Նախաճաշ

Տոստ ոչ քաղցր մարմելադով, խոտաբույսով թեյ 

Ճաշ

Գրիլի վրա պատրաստված միս (տավարի, խոզի, ոչխարի կամ գառի), խաշած բանջարեղեն:

Ընթրիք

Մակարոն ոլոռով, բանջարեղեն:

Ուրբաթ

Նախաճաշ

Սուրճ կամ թեյ, թարմ մրգեր:

Ճաշ

Առանց կարագի պատրաստված ձուկ, բանջարեղեն:

Ընթրիք

Լապշայով ապուր, բանջարեղեն

Շաբաթ

Նախաճաշ

Տոստ ոչ քաղցր մարմելադով, խոտաբույսերով թեյ:

Ճաշ

Հնդկահավի, հավի կամ ճագարի միս (առանց ճարպի), բանջարեղեն:

Ընթրիք

Մակարոն, բանջարեղեն ցանկացած տեսակի:

Կիրակի

Նախաճաշ

Սուրճ կամ թեյ, թարմ մրգեր:

Ճաշ

2 ձու, բանջարեղեն:

Ընթրիք

Բուսակերական պիցցա, բանջարեղեն:

Աղբյուրը՝ Dieta.ru



© NEWS.am STYLE