Ինչպես ավելի առաձգական դարձնել որովայնի մաշկը

19:48   17 ապրիլի, 2021

Որովայնի մաշկն ավելի առաձգական դարձնող բազմաթիվ միջոցներ կան, որոնցից ամենահասանելի եւ ազդեցիկ երեքը ներկայացնում ենք ձեր ուշադրությունը։ 

Ցուցում. այս մեթոդները կիրառելի են, եթե միզասեռական համակարգի, լյարդի, երիկամների եւ լեղապարկի խնդիրներ չունեք։

Այսպիսով՝

Խմորիչով միջոց. 20գր. խմորիչը պետք է խառնել 5 թեյի գդալ մեղրով եւ նույնքան սերուցքով։ Ստացված զանգվածը պետք է քսել որովայնի հատվածում եւ փաթաթել պոլիէթիլենային տոպրակով։ Խմորիչը նպաստում է արյան շրջանառությանը, ինչի արդյունքում մաշկն ավելի առաձգական է դառնում։

Մեղրով միջոց. հարկավոր է 2ճ.գդ. մեղրը խառնել 4 կաթիլ նարնջի, կիտրոնի կամ թուրինջի եթերային յուղով եւ փոքր-ինչ տաքացնել։ Ի դեպ, թուրինջը կարող է անգամ օգնել որովայնի հատվածում կուտակված ճարպից ազատվելու հարցում։ Իսկ վերջում արդեն կարելի է քսել խնդրահարույց հատվածում եւ փաթաթելպոլիէթիլենային տոպրակով։

Կավով միջոց. Որովայնի մաշկին առաձգականություն է հաղորդում նաեւ կավը։ Այն հարկավոր է լուծել ջրի մեջ եւ խիտ թթվասերի նման զանգված ստանալ։ Կարելի է նաեւ մի քանի կաթիլ եթերային յուղ լցնել եւ քսել որովայնի հատվածում եւ փաթաթելպոլիէթիլենային տոպրակով։

 

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE