«Հայրս մահացավ քաղցկեղից․․․ երգ ու պարով ապրեց մինչեւ վերջին շունչը»․ Գաբի Գալոյանը հայրիկի մասին հուզիչ գրառում է կատարել (վիդեո)

10:13   12 ապրիլի, 2021

Երգչուհի Գաբի Գալոյանն ընտանեկան արխիվից տեսանյութ է հրապարակել։

View this post on Instagram

A post shared by GABY GALOYAN (@gabygaloyan)

Իր միկրոբոլոգում հրապարակված կադրերում պարում է նրա հայրը։ Հոլովակին կից երգչուհին հուզիչ գրառում է կատարել իր հայրիկի մասին։

«Հայրս՝ մահվանից 2 ամիս առաջ․․․ երգ ու պարով ապրեց մինչև վերջին շունչը։ Վայելեք ձեր ամեն օրը երջանիկ, ապրեք, չգիտեք վաղն ի՞նչ կլինի։ Աստված պահապան բոլորին։ Հայրս մահացավ քաղցկեղից 33 տարեկան հասակում .. այս օգոստոսին կլրանա իմ 33 -ամյակը .. տարօրինակ, անկանխատեսելի կյանք ու մարդիկ՝ հրաշք արարածներ ... ընտանեկան արխիվից» - գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրում երգչուհին կրում էր ամառային ծաղկավոր տոպ, ջինսե տաբատ։ Նա արձակել էր ալիքավոր վարսերն ու առանց շպարի էր։ «Ամառ, կարոտել եմ շուտ արի», - հրապարակմանը կից գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE