Իրինա Շեյքը նկարահանվել է էրոտիկ տեսանյութում

11:26   12 ապրիլի, 2021

35-ամյա ռուս սուպերմոդել Իրինա Շեյքն իր Instagram-ի թարմ հրապարակմամբ զարմացրել է բաժանորդներին, որտեղ տեղադրել է կարճ, բայց վառ տեսանյութ, որում կերպարանք է ընդունել սադրիչ կեցվածքով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от irinashayk (@irinashayk)

Հոլովակում մոդելը տեսախցիկի առջեւ ներկայացել է ֆուկսիայի գույնի ներքնազգեստով։ Իսկ նկարահանման ժամանակ թեքվել է առաջ՝ թույլ տալով տեսնել գայթակղիչ բարեմասնությունները։ Իրինայի մազերը հավաքված են, իսկ աչքերի արտահայտչականությունը ընդգծել է վառ դիմահարդարումը:

«Նա գաղտնիք ունի», - ինտրիգային հոլովակին կից գրել է Շեյքը։

Հետեւորդները հրճվել են հրապարակումից, սակայն նրանցից մի քանիսը գրառումը չափազանց անկեղծ են համարել։ «Աստվածուհի, ոչ մի խոսք», «Մենք սրան պատրաստ չէինք», «Երազանքի կազմվածք», «Իրինա, շարունակիր», - գրել են նրանք։



© NEWS.am STYLE