Արքայազն Հարին առանց կնոջ ժամանել է Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը

10:46   12 ապրիլի, 2021

Հարին Մեծ Բրիտանիա է ժամանել միայնակ։ ԱՄՆ մեկնելուց հետո սա նրա առաջին այցն է Մեծ Բրիտանիա, նշում են լրագրողները: Արքայազնի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգանը, մնացել է ԱՄՆ-ում, հայտնում են երկու ԶԼՄ-ների աղբյուրները:

The Sun-ի տվյալներով՝ նա ցանկացել է ամուսնուն ուղեկցել ուղեւորության ընթացքում, սակայն, ինչպես հայտնի է, բժիշկը հղի դքսուհուն խորհուրդ չի տվել ճանապարհորդել:

Հրատարակության տվյալներով՝ արքայազն Հարին կանգ է առել Նոթինգհեմ քոթեջում՝ Քենսինգթոնյան պալատի տարածքում, որտեղ նա ապրում էր կնոջ հետ:

Ընդ որում, նրան կարող են թույլատրել օգտվել դիվանագիտական ազատումից, որպեսզի չհետեւի սովորական կարանտինային կանոններին, որոնք մտցվել են COVID-19-ի պատճառով, տեղեկացնում են լրագրողները:



© NEWS.am STYLE