Շոու «Маска»․ սպիտակ արծվի կերպարը բացահայտված է

15:39   12 ապրիլի, 2021

«Маска» հայտնի երաժշտական շոուի նոր եթերաշրջանի 9-րդ թողարկման շրջանակներում եւս մեկ դիմակ է բացահայտվել։ Նախագծի ժյուրիի որոշմամբ դիմակը հանել է սպիտակ արծվի կոստյումով մասնակիցը։

Նախագծում սպիտակ արծիվը հասցրել է կատարել այնպիսի հիթեր, ինչպիսիք են «Плачь, детка!», «Ты где-то», «Полетели», «Неземная», «Relax, Take It Easy», «Девчонки полюбили не меня»: Այս անգամ մասնակիցը հանդես է եկել Անդրեյ Գուբինի «Ночь» երգով։

Պարզվել է, որ ժյուրիի անդամները ոչ միայն չեն գուշակել կատարողի անունը, այլեւ ոչ մի անգամ այն չի հնչեցրել քննարկումներում։

Դիմակի տակ է հայտնվել ռուս երգիչ, երգահան եւ հեռուստահաղորդավար, «Նվիրի կյանք» հիմնադրամի ամբասադոր, 41-ամյա Մարկ Տիշմանը:

Արտիստը պատմել է, որ ժյուրիին շփոթելու եւ իր հասակը (187 սմ) չցուցադրելու համար անընդհատ քայլել է ծալված ոտքերով, ինչից հետո դրանք շատ էին ցավում:

«Սա նախագիծ չէ, սա կյանք է։ Մենք ծիծաղում ենք, լաց ենք լինում, տառապում ենք, նորից վառվում ենք, թռչում ենք այստեղ՝ որպես ամենապայծառ լույս։ Շնորհակալություն, որ «Маска»-յի այս լույսն իմ կյանքում եղավ», - հայտարարել է Տիշմանը։

Հիշեցնենք, որ ինը թողարկումների արդյունքում շոուում մնացել է վեց դիմակ։

Աղբյուրը՝ СтарХит

Լուսանկարը՝ НТВ-ի մամուլի ծառայություն, կադր «Маска» շոուից



© NEWS.am STYLE