21:36 12 ապրիլի, 2021Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գարնանային քնքուշ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Միհրան Ծառուկյանի կինը կերպարանք է ընդունել բնության գրկում։ նա կրում է սեւ գույնի ջինսե տաբատ, եւ բաց երանգի ջինսե վերնաշապիկ։ Նրա ուղիղ հարդարված վարսերն արձակված են, նուրբ ու նվազագույն շպարով է։ Հրապարակմանը կից Արփին գրել է․ «Գարուն»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Արփին գրկել էր իր ու երգիչ Միհրան Ծառուկյանի որդուն. զույգը նրան տվել էր Ռոբերտ անունը։ «Իմ անսահման տիեզերական սերը քեզ՝ իմ տղա։ Քո լույս աշխարհ գալով՝ ես հասկացա, թե որն է կյանքի իրական իմաստը, եւ թե ինչու եմ ես ծնվել... Ես ծնվել եմ, որ լինեմ քո մայրը»,- գրել էր երիտասարդ մայրիկը։