10:11 13 ապրիլի, 2021Մայա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը ջինսե տաբատ է կրում ու սպիտակ տոպ։ Մայա Պողոսյանը նախընտրել է մարզակոշիկներ։ Նա արձակել է մազերն ու ակնոց է կրում։ «Այսպիսի առավոտները»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Մայա Պողոսյանը շորտ էր կրում, որը համադրել էր սեւ տոպի ու բարձրակրունկների հետ։ Նա արձակել էր մազերն ու նախապատվություն տվել վառ դիմահարդարմանը։ Գեղեցկուհի մայրիկը նրբարձրակունկներով էր։ Հրապարակումը մեկնաբանված չէր։