Սկսնակ մոդել Սինդի Բերտելոն՝ «սկանդալային» ֆոտոսեսիայում

20:10   23 սեպտեմբերի, 2013

Մոդել Սինդի Բերտելոյի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Սկսնակ մոդելն ավելի վաղ նկարահանվել է Diesel Fuel For Life հարդարաջրի գովազդում: Բացի այդ, աղջիկը ներկայացել է Valisere-ի ներքնազգեստի գովազդային արշավում եւ լուսանկարիչ Անդրեա Կլարինի գայթակղիչ ֆոտոսեսիայում:

Իսկ հիմա կարելի է Սինդիով հիանալ Scandale ապրանքանիշի գովազդային արշավում:

1932 թվականին լեգենդար Ռոբերտ Պերյեն Ֆրանսիայի փոքրիկ կարի ֆաբրիկայում կորսետներ եւ զուգագուլպաներ արտադրեց: Ոգեւորված վաճառականներից մեկի առաջարկած նոր էլաստիկ կտորով՝ նա հատուկ գոտի ստեղծեց եւ դրանով փոխարինեց այն ժամանակի ավանդական կապիչները: Տեսնելով նրբագեղ, շքեղ եւ հաճելի գոտին՝ նրա օգնականուհին բացականչեց. «C’est un scandale!» («Սա սկանդալ է»):

 

20-րդ դարի 30-ական թվականներին Ֆրանսիայում հաջող մեկնարկից հետո, Scandale-ը մինչ օրս աշխարհի բոլոր կանանց առաջարկում է շքեղ եւ կանացի ներքնազգեստի հավաքածուների օգնությամբ իրենց սեփական ուրվագիծը ստեղծել: Scandale ապրանքանիշը շքեղության եւ նրբագեղության, իսկական ֆրանսիական նուրբ գեղեցկության, ընկերության փորձի եւ գիտելիքների համադրություն է: Այն հարուստ եւ յուրօրինակ ժառանգություն է:

Նորաձեւության արդյունաբերության զարգացմանը զուգահեռ, արդեն 80 տարի Scandale ապրանքանիշը շարունակում է հետեւել կանանց պահանջներին եւ ցանկություններին՝ միշտ մնալով ժամանակակից եւ արդիական:

Scandale-ի հաջողության պատմությունը կնոջ հաջողության պատմությունն է, որը միավորում է փառավոր անցյալը եւ փայլուն ապագան:



© NEWS.am STYLE