«Ռումբ». Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը

22:41   13 ապրիլի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հրապուրիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին վագրաին պրինտով հագուստ է կրում։ Լիան արձակել է ուղիղ հարդարված մազերն ու նախընտրել արտահայտիչ դիմահարդարում։ «Ստեղծագործական պրոցեսի ընթացքում իմ գլխավոր նպատակը ոչ միայն արտաքինս ցույց տալն է։ Ես ձգտում եմ ձեզ ցույց տալ բնավորությունս, արտիստի բնավորությունը, որը ցանկանում է ձեզ հետ կիսվել գեղեցկությամբ ու սիրով, ձեզ հասցնել իր ուժն ու նպատակասլացությունը»,- մեկնաբանություններում գրել է Լիան։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել. «Ռումբ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ տաբատ էր կրում եւ գործված բլուզ։ Լիան արձակել էր մազերն ու նախընտրել արտահայտիչ դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ «Գիշերները չքնելու իմ առաջին առիթը՝ մոսկովյան գիշերների գեղեցկությունը»,- հրապարակումը մակագրել էր Լիան։

Լուսանկարները՝ @soullbdnv, @koloyan



© NEWS.am STYLE