«Տանը միայնակ» ֆիլմի աստղ Մակոլեյ Կալինն առաջին անգամ հայր է դարձել

16:01   13 ապրիլի, 2021

40-ամյա Մակոլեյ Կալկինն ու 33-ամյա դերասանուհի Բրենդա Սոնգն ապրիլի 5-ին ծնողներ են դարձել։ Սիրահարները որդի են ունեցել, որին տվել են Դակոտա անունը։ Ի դեպ, այդ անունն էր կրում «Տանը միայնակ» ֆիլմի աստղի քույրը, որը մահացել է 29 տարեկանում. ավտոմեքենան նրա վրաերթի է ենթարկել հետիոնտային անցումի վրա։

Դերասանն արդեն մեկնաբանել է ընտանիքում ուրախալի իրադարձությունը՝ նշելով, որ շատ երջանիկ է, որ հայր է դարձել։

View this post on Instagram

A post shared by Radio ENERGY - Рязань (@energy_ryazan)

Կալկինն ու Սոնգը հանդիպել են մի քանի տարի առաջ Թաիլանդում՝ նկարահանումների ժամանակ։ Ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ որոշ ժամանակ աստղերի միջեւ կապն առավել ընկերական է եղել, սակայն հետո վերաճել է սիրո։ Զույգը սկսել է միասին ապրել։ Ըստ լուրերի՝ Բրենդա Սոնգը սիրում է տան գործերով զբաղվել ու կարողանում է հաց թխել։ Երիտասարդ ծնողներն ավելի վաղ հայտնել են, որ իրենց հարաբերություններում գլխավորը միմյանց հանդեպ հոգատարությունն ու ուշադրությունն է։

View this post on Instagram

A post shared by THE MOOD (@themoodmagazine_)

1998թ․-ին Մակոյել Կալինկինն ամուսնացել է դերասանուհի Ռեյչել Մայների հետ։ Սակայն 2002թ․-ին նրանք բաժանվել են, եւ դերասանը սկսել է հանդիպել Միլա Կունիսի հետ, սակայն այս հարաբերությունները եւս փլուզվել են. 2011թ.-ի հունվարին լրագրողները գրում էին այն մասին, որ նրանք բաժանվել են։ Դերասանին ներկայիս կնոջ ուղեկցությամբ առաջին անգամ նկատել են 2017թ․-ի ամռանը։



© NEWS.am STYLE