Բարդ դերի պատճառով Քեյթ Ուինսլեթը հոգեբանական տրամվա է ստեղծել

23:06   13 ապրիլի, 2021
Հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Ուինսլեթը խոստովանել է, որ ստիպված է եղել իր համար անձնական տրավմա ստեղծել՝ հնարավորինս լավ մտնելու համար նոր դերի մեջ։ Արտիստը մանրամասները հայտնել է Radio Times-ի հետ զրույցում։

Վերջին շրջանում Ուինսլթեն աշխատում էր «Մեյրն Իսթթաունից» սերիալի վրա, որում կատարել է կին ոստիկան Մեյր Շիենի դերը, որը հետքննում է դաժան սպանությունը։ «Տիտանիկի» աստղի խոսքով՝ այդ կերպարի մարմնավորումն իրեն մեծ դժվարությամբ է տրվել։

View this post on Instagram

A post shared by Kate Winslet (@kate.winslet.official)

«Այդ դերը կատարելու համար ես ստիպված էի ավելի շատ տրավմաներ ստեղծել, քան որեւէ այլ կերպարի համար, որին երբեւէ մարմնավորել եմ»,- խոստովանել է դերասանուհին։ Նա նշել է, որ նախագծի նկարահանումներից, որոնք տեղի էին ունենում Նահանգներում, անմիջապես տուն է վերադարձել։  

Ուինսլեթի խոսքով՝ իր վրա ավելի մեծ ազդեցություն է ունեցել ոչ թե դաժան սպանությունը, այլ իր հերուսուհու անձնական կյանքը որդու հետ։ Նա նշել է, որ որպես մայր՝ մեղքի զgացում ունի, որը կապված է երեխայի դաստիարակության հետ։

«Մեյրն Իսթթաունից» սերիալը ներկայացնում է կին խուզարկուի պատմությունը Փենսիլվայիայի փոքր քաղաքում։ Բացի Ուինսլեթից՝ նախագծին մասնակցում են Ջուլիանա Նիկոլսոնը, Ջին Մարտը եւ այլ հայտնի արտիստներ, իսկ ռեժիսորը Քրեյգ Զոբելն է։ Այն HBO-ում հասանելի կլինի ապրիլի 19-ին։



© NEWS.am STYLE