«Օսկար»-ը կվարեն Բրեդ Փիթն ու Զենդայան

21:30   13 ապրիլի, 2021

Դերասան Բրեդ Փիթը եւ դերասանուհի Զենդայան կվարեն 2021 թվականի «Օսկար» կինոմրցանակի հանձնման արարողությունը, Instagram-ում հայտնել են միջոցառման կազմակերպիչները:

Հայտնի է, որ արարողությանը կմասնակցեն Հոլլի Բերին, Խոակին Ֆենիքսը, Լորա Դերնը, Ռենե Զելվեգերը, Ռիզ Ուիզերսփունը, Հարիսոն Ֆորդը: Նրանք մրցանակակիրներին կհանձնեն ոսկե արձանիկներ։

«Օսկարը» տեղի կունենա ապրիլի 26-ի գիշերը։ Արարողության մասնակիցներին կոչ են անում հնարավորության դեպքում այցելել Լոս Անջելես։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2021 թվականի արարողությունը կարող է մասնակիորեն տեղափոխվել եվրոպական հարթակներ: Ամերիկյան մասը տեղի կունենա Լոս Անջելեսի Dolby թատրոնում, հյուրերին ընդունելու համար երկու լրացուցիչ հարթակներ են պատրաստում Փարիզում եւ Լոնդոնում:

Հայտնի է, որ արարողության մասնակիցները բաժանվելու են խմբերի, որպեսզի միասին չլինեն նույն դահլիճում:

Առայժմ չի հաղորդվում, թե հատկապես Փարիզում եւ Լոնդոնում որտեղ կարող է անցնել «Օսկարը»:



© NEWS.am STYLE