Նիհարեցնող թեյեր՝ տնային պայմաններում

18:06   8 մայիսի, 2021

Ավելորդ քաշից ազատվելու հարցում հիանալի եւ կիրառելի մեթոդ է նիհարեցնող թեյեր օգտագործելը։ Բացի այդ, թեյը բնական միջոց է, որը ոչ մի բացասական հետեւանքներ չի առաջացնի։

Մեղրով եւ կիտրոնով թեյ

Սա ամենապարզ, բայց միեւնույն ժամանակ օգտակար ըմպելիքներից մեկն է։ Պարզապես հարկավոր է մեկ բաժակ տաք ջրի մեջ լցնել երկու ճաշի գդալ կիտրոնի հյութ եւ մեկ թեյի գդալ բնական մեղր։ Բոլոր բաղադրիչները հարկավոր է մի լավ խառնել եւ ըմպել ուտելուց առաջ։ Մեղրով եւ կիտրոնով թեյը կնպաստի օրգանիզմից շլակների հեռացմանը, հետեւաբար ավելորդ կիլոգրամներից ազատվելուն։ Այն նաեւ բարձրացնում է իմունիտետը։

Դարչինով եւ մեղրով թեյ

Թեյի այս տեսակը բարելավում է նյութափոխանակությունը, ինչպես նաեւ իր բուժիչ հատկությունների շնորհիվ մաքրում  օրգանիզմը։ Այն նաեւ հագեցնող ազդեցություն ունի։ Ըմպելիքը պատրաստելու համար հարկավոր է կես թեյի գդալ աղացած դարչինը լցնել եռացրած ջրի մեջ, խառնել ու սպասել, որ ըմպելիքը փորի-ինչ սառչի։ Դրանից հետո պետք է ավելացնել նաեւ մեկ թեյի գդալ մեղր։ Բոլոր բաղադրիչները մի լավ խառնելուց հետո, անհրաժեշտ է թողնել, որ թեյը մի քիչ զովանա։ Դարչինով եւ մեղրով թեյը կարելի է խմել օրական երկու անգամ քաղցած վիճակում։

 

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE