Ռիհաննային ու A$AP Rocky-ն նկատել են Լոս Անջելեսում հանդիպման ընթացքում

11:42   14 ապրիլի, 2021

2020թ․-ի սկզբին հայտնի է դարձել, որ Ռիհաննան ու ռեփեր A$AP Rocky-բ (իսկական անունը՝ Ռաքիմ Հայերս) հանդիպում են։ Այդ մասին հայտնել էր Page Six-ի աղբյուրը։ 

Ամեն դեպքում, 33-ամյա երգչուհին եւ 32-ամյա ռեփերը հարաբերությունները չեն հանրայնացնում․ թեեւ նրանք երկար տարիներ է՝ ծանոթ են ու վաղեմի ընկերներ են, անձնական կյանքը չեն ցուցադրում։ Միայն թե ոչ միշտ է նրանց հաջողվում թաքնվել պապարացիներից։ Երեկ զույգին լուսանկարել են Արեւմտյան Հոլիվուդում, ուր Ռիհաննան եւ A$AP Rocky-ն երեկույթի են այցելել։

Рианна

Միայն թե սիրահարները առանձին են եղել եւ միմյանց նկատմամբ ուշադրության նշաններ ցույց չեն տվել։ Ինսայդերները, սակայն, նշում է, որ Ռիհաննան եւ A$AP Rocky-ն շատ սիրահարված են միմյանց եւ գրեթե անբաժան։

A$AP Rocky

Նրանց խոսքով՝ սիրավեպի նախաձեռնողը ռեփերն է, որը երկար տարիներ սիրահարված է եղել երգչուհուն ու համառորեն փորձել է հասնել նրան։ Ռիհաննան սկզբում երկար ժամանակ նրան վերաբերվել է ընկերոջ նման, սակայն կարանտինի ընթացքում նրանց հարաբերությունները վերաճել են ռոմանտիկ կապի։

Ռիհաննան սիրելիին արդեն իսկ ներկայացրել է մտերիմներին․ երգչուհին ընկերոջը հրավիրել է միասին նշելու Սուրբ ծնունդն ընտանիքի հետ հայրենիքում՝ Բարբադոսում։ Ռեփերի ու նրա սիրելիի հարազատների ծանոթությունը ստացվել է․ ամեն ինչ դրական նոտայով է ավարտվել։

Աղբյուրը՝ Spletnik

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE