«Հայաստանը ոչ միայն գեղեցիկ է, այլեւ…». Ժաննա Լեւինան մասնակցել է հայ հայտնի նկարչի ցուցահանդեսին

10:51   14 ապրիլի, 2021

Մոսկվայում բացվել է Ռաֆայել Մեգալի «Հանելուկների սենյակ» ցուցահանդեսը։ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, առաջիններից է այցելել ցուցադհանդես ու իր միկրոբլոգում լուսանկարների շարք հրապարակել՝ հետեւորդներին պատմելով, որ «Հայաստանը հարուստ է տաղանդներով ու շնորհներով»։

«Հայաստանը ոչ միայն գեղեցիկ, հյուրընկալ երկիր է, այլեւ հարուստ։ Երկիրը հարուստ է տաղանդներով ու շնորհներով։ Նրանցից մեկն ամբողջ աշխարհում հայտնի նկարիչ Ռաֆայել Մեգալն է։ Երեկ մենք ներկա ենք եղել ժամանակակից արվեստի մոսկովյան թանգարանում կայացած վարպետի ցուցահանդեսին։ Մեծ բավականություն ենք ստացել՝ սուզվելով նրա գունեղ, արտահայտիչ, հագեցած, հյութեղ աշխարհը։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ մայիսի 16-ը։ Բաց մի թողեք վիզուալ հաճույք ստանալու հնարավորությունը, ուրախացրեք ձեզ ու ձեր ընկերներին»,- գրել է Մարտիրոսյանի կինը։

View this post on Instagram

A post shared by Zhanna Levina/Martirosyan (@jannalevina_martirosyan)

Ցուցադրության անունը՝ «Հանելուկների սենյակ», հղում է կատարում նույնանուն ինստալիացիային։ Էքսպոզիցիայիում դրան կենտրոնական տեղ է հատկացված։ Այն ներկայանում է ինը սեւ հովազի տեսքով, որոնք կանգնած են հայկական ազգային գորգերի վրա․ առջեում Արշիլ Գորկու «Նկարիչն ու իր մայրը» պատառոտված կտավն է։



© NEWS.am STYLE