«Պատասխանս այնքան անկեղծ էր, որ չկարողացա զսպել արցունքներս». Լիլիթ Բասյան

12:39   14 ապրիլի, 2021

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ամառային կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ տոպ է կրում, շորտ։ Լիլիթը ծղոտե գլխարկ է ընտրել ու պայուսակ։ Մեկնաբանություններում Լիլիթը նշել է, որ ուղիղ եթերում է եղել ու հուզվել՝ պատասխանելով հարցերից մեկին։ «Ինձ հարցրեցին` ի՞նչ կասեիր 18-ամյա Լիլիթին: Պատասխանս այնքան անկեղծ էր, որ չկարողացա զսպել արցունքներս եւ կյանքումս առաջին անգամ արտասվռցի` չկարողանալով զսպել ինձ: Ես ուղղակի պատասխանեցի` Լիլիթ, մարդիկ կդավաճանեն քեզ, մի հավատա բոլորին: Մարդիկ անընդհատ կփորձեն կոտրել քո թեւերը, բայց նրանց դա չի հաջողվի»,- գրել է նա։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Լիլիթը պատկերված էր որդու՝ Ալեքսի հետ։ Երիտասարդ մայրիկն ամառային կերպարում էր. նա պուտավոր զգեստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Լիլիթն արձակել էր մազերը, ծղոտե պայուսակ ընտրել ու բարձրակրունկներ։ Կադրերն արվել էին հանգստի ընթացքում։

 



© NEWS.am STYLE