19:11 14 ապրիլի, 2021Երգչուհի Սրբուկը նոր լուսանկար է հրապարակել, որում զգացմունքային կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած երգչուհին եթերային զգեստ է կրում ու արձակել է մազերը։ Սրբուկը հրապարակումը չի մեկնաբանել, սակայն նրա հետեւորդները գանահատել են այն՝ նշելով, որ երգչուհին շատ գեղեցիկ է։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սեւ տաբատ էր կրում ու տոպ։ Սրբուկն արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար էր ընտրել. շուրթերը ներկված էին կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացրել էր խոշոր աքսեսուարը՝ վզնոցը։ Թեեւ հրապարակումը մեկնաբանված չէր, հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել. «Ցնցող»։