«Գեղեցկությունը հասարակ լինելու մեջ է». Նունե Եսայան (ֆոտո)

18:39   14 ապրիլի, 2021

Երգչուհի Նունե Եսայանը նոր լուսանկար է հրապարակել, որում էլեգանտ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհի բաց գույնի, երկար զգեստ է կրում։ Երկու երեխաների մայրիկն արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ «Գեղեցկությունը հասարակ լինելու մեջ է»,- մեկնաբանություններում գրել է նա, իսկ հետեւորդները դրական խոսքեր են ուղղել. «Անկրկնելի Նունե»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի հուդի էր կրում։ Նա հավաքել էր մազերն, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել էր գեղեկցությունը։ Հրապարակման մեկնաբանություններում նրա հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել. «Շատ գեղեցիկ ես», «այս կերպարում երիտասարդացել եք 10 տարով»։



© NEWS.am STYLE