«Հիասքանչ». Էլեն Ասատրյանը՝ դասական կերպարում

21:41   14 ապրիլի, 2021

Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում։ Էլենը հավաքել է մազերն ու նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին։ Հետեւորդները գնահատել են լուսանկարը՝ նշելով, որ նա գեղեցիկ տեսք ունի։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր խորը դեկոլտեով, ոտքի հատվածում համարձակ բացվածքով սեւ գույնի երեկոյան երկարափեշ զգեստ, բարձրակրունկներ։ Էլենի մազերը հավաքված էին, վառ շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էին ոճային ականջօղերը։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել, սակայն  երկրպագուներն ու հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել․ «Գեղեցկություն», «շքեղ», «ամենասիրուն», «հմայիչ, սեքսուալ, գեղեցիկ»։



© NEWS.am STYLE