«Սիրուն հայուհի»․ Իննա Խոջամիրյանի հրապուրիչ լուսանկարը  

22:09   14 ապրիլի, 2021

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով հրապուրիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին վարդագույն եթերային զգեստ է կրում։ Նրա ալիքավոր վարսերն արձակված են։ Կերպարն ամբողջացնում են երկարաճիտ բարձրակրունկները։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրել է․ «Գուցե քեզ սրտիդ չափ չեմ սիրում,

կամ էլ թե այնքան ուժգին եմ սիրում, որ չեմ զգում չափը...

Ճիշտ ցավի պես...»։

Իսկ հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են ուղղել նրան՝ գրելով․  «Սիրուն հայուհի», «տարբերվող», «ներդաշնակ»։  

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Իննան սպիտակ շապիկ էր կրում, որը համադրել էր պիջակի հետ։ Դերասանուհին հավաքել էր մազերն ու նախապատվությունը տվել էր արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ վզնոցները։ «Սկիզբ»,- հրապարակումը մակագրել էր հմայիչ դերասանուհին։



© NEWS.am STYLE