23:33 14 ապրիլի, 2021Դերասանուհի Թամարա Գեւորգյանը, ով այժմ նկարահանվում է «Ֆեյք պապա» սիթքոմում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով գրավիչ կերպարում։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին կրում է սեւ հագուստ․ տաբատ, թափանցիկ վերնազգեստ, բարձրակրունկներ։ Նրա մազերն արձակված են, նուրբ շպարով է։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում են մեծ ականջօղերը եւ պայուսակը։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն երկրպագուները բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Յուրահատուկ», «գեղեցկուհի», «էլեգանտ»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին սեւ, ծաղկային նախշերով հագուստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Թամարա Գեւորյանն արձակել էր մազերն ու նախընտրել էր արտհայատիչ դիմահարդարում։ Երիտասարդ դերասանուհու կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուաները։
Նա մեկնաբանությունների հատվածում մեջբերել էր Խալեդ Հոսեյնիի «Հազար չքնաղ արեւներ» գրքի մի հատված․ «Թշնամին, որին անհնար է հաղթել, դու ինքդ ես»։