Անաստասիա Վոլոչկովան պատահաբար գաղտնազերծել է սիրելիին՝ ցույց տալով նրա արտացոլանքը

10:42   15 ապրիլի, 2021

Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան առանձնատանը կահավորել է պաշտգաբը։ Նա սպիտակ կահույք է ընտրել, ծաղիկներ օգտագործել։ 

Ճանաչված պարուհին առայժմ լայն հանրությունից թաքցնում է սիրելիին եւ բացահայտել է միայն նրա անունը։ Սակայն ուշադիր երկրպագուները նոր հրապարակված կադրերում տեսել են պարուհու սիրելիի՝ Օլեգի արտացոլանքը։

 «Ես ու Օլեգը բացել ենք սիրելի պատշգամբի սեզոնը։ Այդ գեղեցկության հեղինակներն ընկերներս են»,- գրել է Վոլոչկովան։ Նրա խոսքով՝ այդ վայրում իրենց հյուրընկալվում են նաեւ հարեւանների կատուները։

View this post on Instagram

A post shared by Анастасия Волочкова (@volochkova_art)

Ավելի վաղ Վոլոչկովայի խոսքերն իր սիրելիի մասին ստուգել են շոուներից մեկի եթերում պոլիգրաֆի օգնությամբ։ Երկրպագուները կասկածում էին, որ այդպիսի մարդ, իսկապես, գոյություն ունի։ Սակայն պարզվել է՝ ամեն ինչ ճիշտ է։ Անաստասիայի ընտրյալի անունն Օլեգ է, նա 38 տարեկան է։ Տղամարդը ամուսնալուծվել է հինգ տարի առաջ։ Նա առաջին ամուսնության ընթացքում դուստր է ունեցել, որի հետ Վոլոչկովան ծանոթ է։

Լուսանկարները՝ Instagram

 



© NEWS.am STYLE