10:11 15 ապրիլի, 2021Մայա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված լուսանկարում Մայա Պողոսյանն ամառային զգեստ է կրում, որն ընդգծում է նրա կազմվածքը։ Նա բարձրակրունկներ է կրում ու արձակել է մազերը։ Կերպարն ամբողջացրել է վառ շպարը։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը ջինսե տաբատ էր կրում ու սպիտակ տոպ։ Մայա Պողոսյանը նախընտրել էր մարզակոշիկներ։ Նա արձակել էր մազերն ու ակնոց էր կրում։ «Այսպիսի առավոտները»,- հրապարակումը մակագրել էր նա։