«Ինձ միշտ հարցնում են, թե արդյոք տղայիս ուրիշ ձեւ եմ սիրում եւ վերաբերվում». Լուսինե Թովմասյան

12:19   15 ապրիլի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը հրապարակել է որդու՝ Ալեքի լուսանկարն ու կիսվել իր մտքերով։

«Ինձ միշտ հարցնում են, թե արդյոք տղայիս ուրիշ ձեւ եմ սիրում եւ վերաբերվում (նկատի ունեն ավելի ջերմ)։ Միշտ պատմում էին, որ տղաներն ավելի նուրբ են եւ ավելի շատ սեր ու ջերմություն եմ տալիս... Ես դա չեմ զգազել, հիշելով եւ համեմատելով՝ ես միշտ պատասխանում եմ, որ ոչ, պարզապես տան փոքրը տղաս է, եւ իմ սերն ու վերաբերմունքը նույնն է»,- գրել է երիտասարդ մայրիկը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն սեւ լողազգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Երկու երեխաների հմայիչ մայրիկն արձակել էր մազերն ու արեւային ակնոց էր կրում։ Նա լողափնյա մեծ պայուսակ էր ընտրել։ Հետեւորդներին հիացրել էր լուսանկարը, եւ նրանք բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել Լուսինե Թովմասյանին․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE