«Գեղեցիկ աղջիկներ». Սիլվա Հակոբյանը՝ դստեր հետ

19:43   15 ապրիլի, 2021

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է դստեր՝ Միլայի հետ։ Երիտասարդ մայրիկը գրկել է փոքրիկին։ «Ես ու Միլան ձեզ լավ տրամադրություն ենք ցանկանում»,- մեկնաբանություններում գրել է Սիլվան, իսկ հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել. «Համեղ բալիկ», «գեղեցիկ աղջիկներ»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին բաց գույնի հագուստ էր կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Հետեւորդները շտապել էին դրական խոսքեր ուղղել դրան. «Սիրուն»։



© NEWS.am STYLE