«Անել այն, ինչ քեզ դուր է գալիս, ազատություն է». Եվա Բաղդասարյան

20:41   15 ապրիլի, 2021

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գարնանային կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կոմբինեզոն է կրում, որն առանձնանում է խորը լանջաբացվածքով։ Եվան արձակել է գանգուր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ «Անել այն, ինչ քեզ դուր է գալիս, ազատություն է։ Սիրել այն, ինչ անում ես, երջանկություն է»,- մեկնաբանությունների հատվածում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կաշվե տաբատ էր կրում ու սպիտակ շապիկ։ Հագուստն ընդգծել էր Եվայի կազմվածքը։ Նա արձակել էր երկար մազերը, նախապատվություն տվել վառ շպարին։ Դերասանուհին խոշոր ականջօղեր էր ընտրել։ Հետեւորդները գնահատել էին կերպարն ու դրական խոսքեր գրել. «Գեղեցիկ ես, խոսքեր չկան»։



© NEWS.am STYLE