Սթրիփ պարուհիները Պուտինին շնորհակալություն են հայտնել եւ մերկացել ընդդեմ Սիրիայում պատերազմի

23:12   23 սեպտեմբերի, 2013

Մոսկովյան հայտնի Golden girls սթրիփ-ակումբի պարուհիներն օրացույց են թողարկել, որը նվիրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Սիրիայի կառավարությանը նրա աջակցությանը:

 

Օրացույցի հիմնական թեման Սիրիայի պատերազմն է, իսկ նախագիծը կոչվում է Make love - not war:

Նախագծին մասնակցել է ակումբի 20 պարուհի: Յուրաքանչյուր ամիս իր աղջիկներն ու նշանաբանն ունի. «Մոլորակը փրկված է պատերազմներից: Շնորհակալությո՛ւն Պուտինին դրա համար», «Քիմիա փնտրեք հարաբերություններում, այլ ոչ թե Սիրիայում», «Կրակեք աչքերով, այլ ոչ թե փամփուշտներով», «Օբամա, Միշելին չե՞ս լսում: Լսի՛ր ինձ», «Պայթեցրեք պարահրապարակները, այլ ոչ թե տները» եւ այլն:

Հրատարակվելու է օրացույցի սահմանափակ քանակությամբ օրինակ՝ ակումբի հյուրերի համար եւ երկու հատուկ օրինակ: Դրանցից մեկը նախագծի կազմակերպիչները ցանկանում են ուղարկել Վլադիմիր Պուտինին, մյուսը՝ թարգմանել անգլերեն եւ ուղարկել ամերիկյան դեսպանատուն՝ խնդրելով այն փոխանցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:



© NEWS.am STYLE