Համացանցում է հայտնվել «Դեկտեմբեր» ֆիլմի թրեյլերը Սերգեյ Եսենինի կյանքի վերջին օրերի մասին

10:36   16 ապրիլի, 2021

Համացանցում տեղի է ունեցել Կլիմ Շիպենկոյի «Դեկտեմբեր» ֆիլմի թիզեր-թրեյլերի պրեմիերան, որը պատմում է պոետ Սերգեյ Եսենինի կյանքի վերջին օրերի մասին։ Ժապավենի արտադրության պատասխանատուն «Yellow, Black and White» ստուդիան են եւ «START» վիդեոծառայությունը կինոյի ֆոնդի եւ «Կինոփրայմ» կինոյի հիմնադրամի աջակցությամբ։

Պոետի կերպարը մարմնավորել է Ալեքսանդր Պետրովը։ Ժապավենում նկարահանվել են նաեւ Քրիստինա Ասմուսը, Անդրեյ Մերզլիկինը, Վլադիմիր Վդովիչենկովը, Կիրիլ Նագիեւն ու Սոֆյա Կարպունինան։

Ըստ սյուժեի՝ Գերմանիայից ԽՍՀՄ սահման է ժամանում հայտնի պարուհի Այսեդորա Դունկանը, որը պատրաստել է Եսենինի փախուսը միությունից։ Նրան մնում է միայն գնացք նստել ու Ռիգա հասնել։ Պոետը Մոսկվայից Լենինգրադ է փախչում, ուր հայտնվում է իրադարձությունների խելահեղ շրջապտույտում։ Նա շտապում է հանդիպել սիրելիին, անկախ խոչընդոտներից, որոնք մշտապես հայտնվում են նրա ճանապարհին։

«Դեկտեմբեր» ֆիլմը նկարահանել է Կլիմ Շիպենկոն, որը հայտնի է որպես «Տեքստ» դրամայի եւ «Ստրուկ» կատակերգության ռեժիսոր։ Նա ացենարի վրա աշխատել է հոր՝ Ալեքսեյ Շիպենկոյի հետ։

«Եսենինի կերպարն ինձ միշտ է գրավել, դեռ ուսանողական տարիներին մտածում էի այն մասին, թե ինչ ֆիլմ կուզենայի նկարահանել նրա մասին։ Ինձ շատ մոտ են նրա պոեզիան, առեղծվածային մահը, բնավորության հակասականությունը, համաժողովրդական ճանաչվածությունը եւ իհարկե, տաղանդը․ այդ ամենը ստեղծագործության ու արվեստի հսկայական դաշտ է»,- նշում է Կլիմը։

Պրեմիերան ծրագրված է 2021թ․-ի դեկտեմբերին։

 



© NEWS.am STYLE