«Միշտ ձեր լույսը վառ պահեք, նույնիսկ մութ օրերին». Իվետա Մուկուչյան

18:51   15 ապրիլի, 2021

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Իվետան հետաքրքիր գունազարդումով հագուստ է կրում։ Նա վառ պայուսակ է ընտրել ու արձակել մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ ։ «Գունավոր հագուստը միշտ բարձրացնում է իմ տրամադրությունը: Միշտ ձեր լույսը վառ պահեք, նույնիսկ մութ օրերին»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարկված կադրերում երգչուհին հմայիչ կերպարում էր։ Նա կրում էր սեւ բլուզ եւ նույն երանգի վերնազգեստ։ Նրա ուղիղ հարդարված վարսերն արձակված էին, նախընտրել էր նվազագույն շպար, իսկ կերպարն ամբողջացնում էին ոճային պայուսակն ու արեւային ակնոցը:



© NEWS.am STYLE