Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսը բաժանվել են

19:12   15 ապրիլի, 2021

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը չորս տարվա հարաբերություններից հետո որոշել են բաժանվել։ Զույգը համատեղ հայտարարություն է արել, որը հրապարակել է Today պարբերականը։

Հաշտության հասնելու Լոպեսի եւ Ռոդրիգեսի բոլոր փորձերն անհաջողությամբ են ավարտվել, եւ նրանք որոշել են ընկերներ մնալ։

«Մենք հասկացանք, որ ավելի լավ է ընկերներ մնանք եւ հույս ունենք, որ մեզ կհաջողվի պահպանել ջերմ հարաբերությունները։ Մենք կշարունակեք միասին աշխատել եւ աջակցել միմյանց ընդհանուր գործերում ու նախագծերում։ Մենք մեր երեխաներին ու միմյանց լավագույնն ենք ցանկանում»,- նշել են նախկին սիրահարները։

View this post on Instagram

A post shared by TODAY (@todayshow)

Լոպեսն ու Ռոդրիգեսը սկսել են հանդիպել 2017թ․-ին։ Նրանք նշանադրության մասին հայտարարել են 2019թ․-ին, սակայն երկու անգամ հարսանիքը հետաձգել են կորոնավիրուսի համավարկի պատճառով։

Զույգի բաժանման մասին լուրերն առաջին անգամ հայտնվեցին մարտի կեսերին, սակայն Ջեյ Լոն ու Ալեքս Ռոդրիգեսն այդ ժամանակ հայտարարեցին, որ իրենք «աշխատում են հարաբերությունների վրա ու փորձում փրկել դրանք»։

Աղբյուրը՝ Korrespondent.net

Լուսանկարը՝ Dia Dipasupil/Getty Images



© NEWS.am STYLE