Zara-ին քննադատել են գովազդում երեխաների անպարկեշտ դիրքի համար

12:59   16 ապրիլի, 2021

Օգտատերեն ու գնորդներիը քննադատել են իսկանական Zara ապրանքանիշի գովազդային արշավը երեխաների մասնակցությամբ։ Քննարկումը ծավալվել է Mumsnet պորտալում։

Սկանդալը բարձրացել է, երբ մայրերից մեկը հրապարակել է գովազդի նկարները, որոնց հանդիպել է՝ դստեր համար կոշիկներ որոնելից։ Դեռահաս մոդելի լուսանկարները, նրա կարծիքով, չափազանց անկեղծ են։ 

Լուսանկարներից մեկում աղջիկը պատկերված է՝ մոտոցիկլետին նստած։ Մյուս մոդելը կապույտ տոպ է կրում եւ նույն գույնի լիեգնիսներ։ Նա լուսանկարում պատկերված է ՝ ներքնակին կիսապառկած։

«Համացանցում դստերս համար ամառային կոշիկ էի որոնում եւ հանդիպեցի այս լուսանկարներին։ Դրանք ինձ ստիպեցին անհարմար զգալ։ Թեեւ սա փորձ է մանկական հագուստի համար նորաձեւ կադրեր ստանալու, փոքրիկ երեխաների այս դիրքերն ինձ անտեղին են թվում»,- հրապարակումը մակագրել է կինը։

Օգտատերերը համաձայնել են հրապարակման հեղինակի հետ եւ մեկնաբանություններում քննադատել գովազդը։ «Այս լուսանկարները բոլորովին անտեղին են։ Ինձ, իսկապես, հետաքրքրում են ծնողները, որոնք իրենց երեխաներին թույլ են տալիս լուսանկարվել նման կադերերի համար», «համաձայն եմ ձեզ հետ, այդ լուսանկարները պատշաճ չեն»,- գրել են նրանք։

 



© NEWS.am STYLE