Ծնվել է Սուսաննա Պետրոսյանի երկրորդ երեխան (ֆոտո)

10:03   16 ապրիլի, 2021

Երգչուհի Սուսաննա Պետրոսյանը երկրորդ անգամ մայր է դարձել։ Երիտասարդ մայրիկն ընտանիքում համալրման մասին հայտնել է ինստագրամյան գրառմամբ՝ բացահայտելով երեխայի սեռն ու անունը։

Երգչուհու որդին ծնվել է հունվարին, ծնողները նրան տվել են Մարկ անունը։ «Արդեն 3 ամիս է, ինչ ծնվեց իմ կյանքի երկրորդ լույսը` իմ տղան: Մարկ Գեորգի Գասպարյան 15.01.21»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել է երգչուհին։

View this post on Instagram

A post shared by Susanna Petrosyan (@susannapetrosyanofficial)

Սուսաննա Պետրոսյանն ամուսնացել է 2016թ.-ին։ Նա դուստր ունի, որը լույս աշխարհ է եկել 2017թ.-ին։



© NEWS.am STYLE