Balmain-ի ստեղծագործական տնօրենը նոր տեսանյութում նկարահանվել է հայկական հիթի հնչյունների ներքո (վիդեո)

11:59   16 ապրիլի, 2021

Ֆրանսիացի մոդելյեր, Balmain նորաձեւության տան գեղարվեստական ղեկավար Օլիվյե Ռուստենը տեսանյութ է հրապարակել, որում կեցվածք է ընդունում հայկական «Մի գնա» հիթի հնչյունների ներքո, որը կատարել են ռեփեր Super Saqo-ն եւ Հայկ Ղեւոնդյանը («Սպիտակցի Հայկո»)։

«Մի գնա» հիթը 4 տարի առաջ «պայթեցրեց» ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի պարահրապարակները։ Այն հայտնի է դարձել Արաբական Միացյալ Էմիրություններում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում եւ բազմաթիվ այլ երկրներում։ Երգը նաեւ թարգմանել են օտար լեզուներով։

View this post on Instagram

A post shared by OLIVIER R. (@olivier_rousteing)

Ավելի վաղ Balmain ապրանքանիշն ու կոլումբիացի երգիչ Մալուման, որը հայտնի է Մադոննայի հետ կատարած «Medellín» երգով, ցուցադրել էին սահմանափակ համավաքածուն։ Դրանում տղամարդկանց հագուստ էր ներառված՝ վառ պրինտերով շապիկներ, կոստյումներ 1980-ականների «Մայամիի ոստիկանություն» սերիալի ոճով, շորտեր, մարզակոշիկներ։ Հավաքածուի համար ոգեշնչման աղբյուր է դարձել նաեւ երգչի «Papi Juancho» սկավառակը, որը ձայնագրվել է համավարակի ընթացքում։



© NEWS.am STYLE