«Գարունը սրել է բոլորի հետաքրքրությունն ու էմոցիաները». Իննա Խոջամիրյանի զգացմունքային ֆոտոշարքը

14:09   16 ապրիլի, 2021

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում զգացմունքային կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում, որը համադրել է սպորտային կոշիկների հետ։ Իննան, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում, արձակել է մազերն ու կերպարն ամբողջացրել գեղեցիկ վզնոցներով։ «Գարունը սրել է բոլորի հետաքրքրությունն ու էմոցիաները: Կուզեի այս նկարի տակ ևս որեւէ սիրուն երկտող գրել, բայց մարդկանց ամեն բան անձնականացնելու մեծ շնորհը խանգարում է ապրել: Փոխարենը` «...Գուցե սոված եմ, գուցե քունս է տանում, գուցե հոգնել եմ, գուցե պետք է դադարե՞լ դատարկ եզրակացություններ անել` վերագրել, միացնել ու բաժանել ...Գուցե կյանքն այդպես շատ ավելի հանդարտ ու երջանիկ լինի...»,- մեկնաբանություններում գրել է Իննան։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին վարդագույն եթերային զգեստ էր կրում։ Նրա ալիքավոր վարսերն արձակված էին։ Կերպարն ամբողջացնում էին երկարաճիտ բարձրակրունկները։ «Գուցե քեզ սրտիդ չափ չեմ սիրում, կամ էլ թե այնքան ուժգին եմ սիրում, որ չեմ զգում չափը...Ճիշտ ցավի պես... Գուցե ներեմ քեզ... գուցե ես ինքս ներեմ ինձ մի օր.... Կամ էլ թե երբեք չներենք իրար»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE