15:59 16 ապրիլի, 2021Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում նա պատկերված է ամուսնու՝ հաղորդավար Վահե Խանամիրյանի եւ իրենց երեխաների հետ։ «Դուք միայն առողջ եղեք, միայն թե միշտ իրար հետ լինենք, մնացած ամեն բան թող գլորվի գրողի ծոցը»,- հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը։

Ի դեպ, Լիլիթն օրեր առաջ անդրադարձել էր նաեւ իր գրառումների վերաբերյալ մեկնաբանություններին։ ««Մարդկային ողբերգություն» մենք չենք կարող դուր գալ բոլորին, պետք չէ փորձել հաճոյանալ և պետք չէ տխրել։ Նկատել եմ, որ տարբեր լրատվամիջոցներ վերցնում են իմ գրառումները և տեղադրում, մարդկանց մի զանգված սկսում է բուռն քննարկումներ, անգամ ծաղրել էին երեխայիս, մտածելով, որ անունն իսկապես «Սիմբա» ենք դրել: Ես տխրում եմ, ոչ ինձ համար, տխրում եմ, որ ապրում ենք մի հասարակության կողքին, որտեղ հասուն կանայք անիծում և չարախոսում են երիտասարդ աղջիկներին, տղամարդիկ բամբասում են և քննարկում մոր և երեխայի նկարը, հասարակություն, որը լավի և վատի, թույլատրելիի և անթույլատրելիի սահմանը վաղուց հատել է և վիրտուալ տիրույթում դարձել դատավոր...դուք կարող եք չսիրել ինձ, բայց գոնե սիրեք և հարգեք ինքներդ ձեզ, ինձ կամ մեկ ուրիշին վիրավորելով դուք միևնույնն է ավելի երջանիկ չեք դառնա...»,- գրել էր նա։