Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բողոքել է, որ Արմեն Ջիգարխանյանի գերեզմանը ոչ ոք չի խնամում

16:53   16 ապրիլի, 2021

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան Ինստագրամյան էջում հայտնել է, որ այցելել է Վագանկովայն գերեզմանատուն, ուր թաղված է նրա նախկին ամուսինը՝ Արմեն Ջիգարխանյանը։ Ռեժիսորի մահվանից մի քանի ամիս է անցել։ Դաշանակահարուհին մաքրել է գերեզմանի տարածքն ու ցույց տվել, թե որքան աղբ է հավաքվել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ДНИ.РУ (@dniru)

Արմեն Ջիգարխանյանին հուղարկավորել են նոյեմբերի 17-ին դստեր՝ Ելենայի կողքին։ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հրաժեշտի արարողությանը ներկա չի եղել, սակայն 40 օր գնացել է գերեզմանատուն։

Արմեն Ջիգախրանյանն ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ծանոթացել են Մոսկվայի դրամատիկական թատրոնում։ Նա այնտեղ աշխատանքի է անցել 2008թ․-ին։ 7 տարի անց դաշնակահարուհին զբաղեցրել է թատրոնի տնօրենի պաշտոնը։ 2016թ․-ի փետրվարի 25-ին ռեժիսոր Արմեն Բորիսովիչն ամուսնացել է Վիտալինայի հետ։ Մեկ տարի անց նրանք դիմել են ամուսնալուծության համար։

2017թ․-ին Ջիգարխարխանյանը կրել է Վիտալինայի տեադաշից։ Նա ոստիկանություն հայտարարություն էր ներկայացրել։ Ավելի ուշ Անդրեյլ Մալախովի «Ուղիղ եթեր» հաղորդման ընթացքում հայտնի է դարձել, որ ռեժիսորը գտնվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկում։ Նա իր կնոջը «գող» է անվանել ու նշել է, որ նա «նողկալի է վարվում»։ Նա թատրոնում երկտող է թողել՝ խնդրելով տնօրենի պաշտոնից ազատել Վիտալինային։

Արմեն Բորիսովիչի եւ Վիտալիա Ցիմբալյուկի ամուսնալուծությունը հեռուստաղորդումների ընթացքում բազմաթիվ անգամներ քննարկել են։ Դմիտրի Բորիսովի «Пусть говорят» հաղորդման եթերում ռեժիսորը պատմել է, որ մնացել է առանց տան։

Ամուսնալուծության գործընթացը դատարանում սկսվել է 2017թ․-ի հոկտեմբերի 27-ին եւ ավարտին հասել 2017թ․-ի հոկտեմբերի 27-ին։ Ավելի ուշ ԱՄՆ-ից վերադարձել է Տատյանա Վլասովան՝ ռեժիսորի երկրորդ կինը։ Նա ընդունել է նախկին ամուսնուն, որի հետ ապրել է 40 տարի։ Դերասանուհին հոգ է տարել ռեժիսորի մասին եւ հետեւել նրա առողջական վիճակին։

Աղբյուրը՝ Vokrug.tv

 



© NEWS.am STYLE