«Սիրուն». Աննա Թովմասյանի գարնանային կերպարը

19:59   16 ապրիլի, 2021

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Աննան ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ բլուզի ու բաճկոնի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Սիրուն»։

Օրերս հրապարկված լուսանկարում երգիչ Արամեի կինը բաց գույնի շրջագզեստ էր կրում ու բլուզ։ Երիտասարդ մայրիկը բարձրակրունկներ էր ընտրել ու ոճային պայուսակ։ Աննան հավաքել էր մազերն ու բնական շպար ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել էին աքսեուարները՝ ականջօղեր եւ վզնոցներ։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ արել Աննային․ «Շքեղ»։



© NEWS.am STYLE